Ահա թե ինչպես է դերասանուհի Թամար Պետրոսյանն աջակցել Արցախին․ բացառիկ մանրամասներ

Թերևս, շատերին է հայտնի, որ հանրահայտ ու տաղանդաշատ երիտասարդ արտիստներից Թամար Պետրոսյանը ծնունդով Արցախից է։ Նա ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում։

Թամարի մանկության և հասունության մի որոշակի շրջան անց է կացել հենց այնտեղ։ Այստեղ դպրոցական կրթությունից հետո Թամարը ստացել է նաև լեզվաբանական կրթություն՝ շարունակելով մոր մասնագիտական գիծը։

Արցախի հետ քաղցր հուշերով կապված Թամարը, ով այժմ բնակվում է Երևանում, մշտապես պահում է կապը հայրենի եզերքի հետ։

Հայտնի է դարձել, որ դերասանուհին վերջին շրջանում բարեգործական աջակցություն է տրամադրել Արցախին։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ դերասանուհին սեփական միջոցներով Արցախի մանկապարտեզներից մեկին գույքային աջակցություն է տրամադրել։

Մանկապարտեզը գտնվում է  Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում։ Նախարարության սոցհարթակում երախտագիտության խոսք է հրապարակվել այս առիթով։ Խոսքում մասնավորապես ասվում է հետևյալը․

«ԿԳՄՍ նախարարությունը բարձր է գնահատում հետպատերազմյան Արցախին ցուցաբերած յուրաքանչյուր աջակցություն, որը թեկուզ փոքր չափով կարող է օգնել հաղթահարելու երկրում ստեղծված դժվարին կացությունը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: