«Ինչո՞ւ է օտարի շունչը այդքան հզոր մեր երկրում․․․» Լևոն Շիրինյանի հուզառատ մտքերն Ուկրաինայից

Լևոն Շիրինյանը գրում է․ «Սլանում ես Ուկրաինայի անծայրածիր կանաչ դաշտերով ձգվող արդեն ժամանակակից մայրուղիներով,կարդում բացառապես ուկրաիներեն գրված և սովետական աղբից ազատված քեզ ոչինչ չասող տեղանուններն ու մտորում. թե ինչո՞ւ ենք շարունակում ապրել անցյալի սովետախառն ռուսուլմանացված մեզ ոչինչ լավը չխոստացող անցյալով։

Ինչո՞ւ չի հաջողվում ստեղծել իրական ժողովրդավարական Հայրենիք, ինչո՞ւ է օտարի շունչը այդքան հզոր մեր երկրում։ Նայում ես նույն խնամքով մշակված դաշտերին, որտեղ ամեն քառակուսի մետրը ծառայում է իրենց կոչմանը, և այսպես շարունակ։

Ի վերջո, ինչու են տաղանդաշատ այս ժողովրդի գիտական ու գործարար ունակությունները փայլուն արդյունք տալիս Հայրենիքից հեռու։ Ինչո՞ւ, ինչու։ Օրինակ, ուկրաինացին ունի սևահող ու հաց է քամում հողից, իսկ հայն Հայրենիքում ունի բազմազան քարերի անգնահատելի պաշար, բայց ինքա՞ն է դրանից օգուտը։ Ո՞վ կարող է ասել։

Եվ վերջինը. Ժողովուրդները կերտում են պատմություն ու ստեղծում պետություն, որպեսզի ունենան բանակ, պաշտպանեն տարածք ու խնկարկեն ՄՇԱԿՈՒՅԹ, ապրեն քիչ -շատ տանելի կյանքով։ Պարզվում է՝ մշակութաստեղծ ու մշակույթի ժողովուրդի պետություն Հայաստանը չունի Մշակույթի ու զբոսաշրջության նախարարություն: Ինչպե՞ս հասկանալ։ Ումի՞ց սպասել պատասխան»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: