Եթե սուր ելույթ ունենանք, կարո՞ղ է՝ թիկունքից որևէ իր, համակարգիչ նետեք․ Ագնեսա Խամոյանը՝ Արշակյանին

Ագնեսա Խամոյանն այսօր, օգտվելով հարցեր տալու իր պատգամավորական իրավունքից, Հակոբ Արշակյանին հիշեցրել է ամիսներ առաջ լրագրողի և Հակոբ Արշակյանի միջանձնային կոնֆլիսկտի մասին՝ հարցնելով, թե արդյոք Հ․ Արշակյանը սովորե՞լ է իրեն տիրապետել։

Ա․ Խամոյանը հիշեցրել է, որ Հ․ Արշակյանը ժամանակին հենց այդ կոնֆլիկտի առիթով հրաժարական է տվել, իսկ ինչու է հիմա նորից հայտնվել ԱԺ-ում։ Ա․ Խամոյանը Հ․ Արշակյանին հիշեցրել է, թե նա ինչ հայտարարություն է արել ժամանակին այդ միջադեպ առիթով։

Հ․ Արշակյանն ի պատասխան ասել է, որ ինքը վերստին նույն կարծիքին է, իսկ ինչ վերաբերում է նորից Ազգային ժողովում հայտնվելու փաստին, ապա Հ․ Արշակյանը վկայակոչել է բազմաթիվ քաղաքացիների կատարած ընտրության հանգամանքը։

Հակոբ Արշակյանի պատասխանին արձագանքելով՝ Ա․ Խամոյանը ցանկացել է վստահ լինել, որ իր ու իր գործընկերների սուր ելույթների ժամանակ Հ․ Արշակյանը չի կորցնի ինքնատիրապետումը և չի նետի իրենց վրա օրինակ համակարգիչ։ Իսկ թե ինչպես արձագանքեց այդ հարցին Հ․ Արշակյանը՝ կցված տեսանյութում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: