«Գողապետության շահերը սպասարկող դատական համակարգի ու առանձին կոնկրետ դատավորների շուտափույթ փոփոխություններ»․ Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կոչը Նիկոլ Փաշինյանին

Լևոն Շիրինյանը գրում է․ «Ազգային Ժողովի Արտահերթ ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում ՀՀ Վարչապետ նշանակված Պն. Նիկոլ Փաշինյանին. Շնորհավորանքներս, ինչպես նաև ակնկալիքներս:

Պն. Վարչապե՛տ, ակնհայտ է Ձեր գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը և նրանում Ձեր անուրալի դերակատարությունը այդ, մեր պետականության համար, կարևորագուն հաղթանակում: Մեծ են նաև սպասելիքներս.

ա/ քաղաքական համակարգի արմատական բարեփոխումներ, բ/ որի շրջանակներում առաջին հերթին դեռես գողապետության շահերը սպասարկող դատական համակարգի ու առանձին կոնկրետ դատավորների շուտափույթ փոփոխություններ, գ/ իրավական համակարգի սկզբունքային վերափոխումների իրականացում,

դ/ դատական անավարտ գործերի շարունակականության ապահովում և բանականությանը համահունչ ժամանակներում ավարտ, ե/ բնական է բանակի վերազինում և այլն, և այլն։ Մի խոսքով, միջոցառումների համապարփակ գործարկում՝ Սփյուռքի կարողությունների համալիր ընդգրկումով:

Հաջողություննե՛ր Ձեր դժվարին առաքելության գործում, Պր.Վարչապե՛տ, երկրի պատվաբեր վերաշինության մեջ և ռևանշիզմի դեմ անզիջում պայքարում: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ՝ Լևոն Շիրինյան»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: