«Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ չափազանց ուրախ եմ, քանզի իր գիտելիքներից և անցած ուղուց բավականին ինֆորմացված եմ, մեծ ակնկալիքներ ունեմ․․․»

Այսօր հայտնի է դարձել, որ նախկինում ՄԻՊ ղեկավարի պաշտոնը ստանձնած Կարեն Անդրեասյանն այսօր ստանձնել է Արդարադատության նախարարի պաշտոնը։ Հայկ Թորոյանը Կարեն Անդրեասյանի Արդարադատության նախարար նշանակվելու առիթով գրում է հետևյալը․

«Բոլորդ քաջատեղյակ եք, որ նախկին բռնապետական ռեժիմի դեմ աշխատել որպես Մարդու իրավունքների պաշտպան, ինչ է նշանակում, իսկ արդեն այսօր՝ նախկինում Մարդու Իրավունքների Պաշտպան աշխատած Կարեն Անդրեասյանը դարձավ ՀՀ Արդարադատության նախարար։

Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ չափազանց ուրախ եմ, քանզի իր գիտելիքներից և անցած ուղուց բավականին ինֆորմացված եմ, մեծ ակնկալիքներ ունեմ, որ Կարեն Անդրեասյանին կհաջողվի Արդարադատության ոլորտում դրական փոփոխություններ իրականացնի։

Ողջունում եմ ՀՀ Կառավարությանը նման կադրերին նկատելու, վստահելու և ընդգրկելու նման բարձր պաշտոններում ի նպաստ Հայաստանի հզոր ապագայի։ Շնորհավորում եմ Պարոն Անդրեասյանին և այս դժվարին ժամանակահատվածում մաղթում բեղմնավոր աշխատանք։ Սիրելի Հայրենակիցներ, համբերությամբ լցվեք և ամենակարևորը, ՀԴՄ-ները մի մոռացեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: