ԱՄՆ հայտնի նախկին նախագահներից Բարաք Օբամայի ծննդյան օրն է այսօր։ Օբաման այսօր բոլորում է ծննդյան վաթսուն տարին։ Նա առաջինն է, ով լինելով սևամորթ, ընտրվել է ԱՄՆ նախագահ։
Բարաքը լույս աշխարհ է եկել Կապիոլանիում՝ դառնալով Հավայիում ծնված առաջին նախագահը։ Մոր նախնիներն անգլիացիներ էին, հորը՝ քենիացիներ։
Բարձրագույն իրավաբանական կրթություն ստանալուց հետո Օբաման գործի բերումով իրավաբանական գրասենյակներից մեկում հանդիպել է Միշելին, ով էլ հետագայում դարձել է նրա կինը։
Միշելը և Բարաքը երկու աղջիկներ ունեն՝ Մալիա Անը և Նատաշան։ Նրանք շատ են սիրում կենդանիների, մասնավորապես շների։ Բարաքը երկու շուն է պահում։
Օբամայի ծննդյան օրվա առիթով ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը շնորհավորական հրապարակում է արել՝ տեղադրելով իրենց համատեղ ջերմ լուսանկարներից մեկը։ Ջո Բայդենը գրել է հետևյալը․
«Ծնունդդ շնորհավոր, Բարաք Օբամա: Ես հպարտ եմ, որ ձեզ եղբայր և ընկեր կարող եմ անվանել և երախտապարտ եմ քեզ մեր ազգին մատուցած անձնվեր ծառայության համար»։