Ցավալի․ Շտապ օգնության մեքենայի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվող կինը տեղում մահացել է․ մանրամասներ

Ցավալի դեպք է գրանցվել կեսգիշերին մոտ։ Իջևան- Երևան ճանապարհի հիսունյոթերորդ կիլոմետրի վրա ցավալի ելքով արտառոց վթար է եղել։ Վթարվել է շտապ օգնության ավտոմեքենան, որն այդ պահին սլանում էր դեպի Երևան և հիվանդանոց էր տեղափոխում մի հիվանդ կնոջ։

Շտապ օգնության մեքենան բախվել է Մարսեդես մակնիշի մի մեքենայի, ինչի արդյունքում շտապ օգնության մեքենայի մեջ գտնվող երկու քաղաքացիները տուժել են։ Քաղաքացիները կանայք են եղել։ Կանանցից մեկին մարմնական վնասվածքներով հիվանդանոց են փոխադրել։

Մյուս քաղաքացին, որ հիսունինը տարեկան է եղել ու հենց նա է Երևանի հիվանդանոց փոխադրվելիս եղել, հենց տեղում մահացել է։ Այս ցավալի դեպքի առիթով հարուցվել է գործ, որի հետաքննությունն ընթանում է։

Հիվանդանոց փոխադրված կինը վաթսուներկու տարեկան է։ Նա մահացած տիկնոջ քույրիկն է, ով այժմ Սևանի հիվանդանոցում է գտնվում։ Հիսունիննամյա տիկին, ով մահացել է, տուժող է համարվել քննության արդյունքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: