Նիկոլ Փաշինյանը բացառիկ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ տեսանյութ

Ն․ Փաշինյանը երեկոյան ՊՆ աշխատակիցներին է ներկայացրել կառույցի նոր ղեկավարին։ Այս հանդիպման շրջանակներում վարչապետը որոշ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի շուրջ ստեղծված ոչ հեշտ, շատ բարդ իրավիճակի մասին։

Միջանցքի մասին խոսելիս վարչապետը շեշտել է այն փաստը, որ իրենք երբևէ քննարկումների մեջ չեն ներառել միջանցքի թեման։ Նա ասում է, որ հայկական ղեկավարությունը միշտ էլ կողմ է եղել ճանապարհների ապաշրջափակման գործընթացին։

Ապա մանրամասնել է, թե որն է այդ համատեքստում հայկական կողմի դիրքորոշումը։ Ըստ այդմ՝ Հայաստանը պատրաստ է թույլ տալ ադրբեջանական մեքենաներին հատել հայկական տարածքը այն պայմաններով, ինչ պայմաններով որ հատում են իրանցի և վրացի քաղաքացիները։

Իսկ դրա համար հարկ է պայմանավորվածություն ձեռք բերել մաքսային քաղաքականության հստակեցման համար։ Դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացները վարչապետը բացառում է, եթե ադրբեջանական զինվորները շարունակելու են գտնվել հայկական տարածքում։

Ն․ Փաշինյանի ներկայացրած իրողություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: