Արտառոց իրավիճակ Խորհրդարանում․ «Հայաստան» դաշինքը բոյկոտում է նիստը

Ազգային ժողովի նորընտիր կազմով ութերորդ գումարման նիստի արարողակարգային բացումից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ պատգամավորները հստակ պայման դրեցին նախագահողի առաջ՝ վերադարձնել, ազատ արձակել իրենց պատգամավոր երկու գործընկերներին։

Արմեն Ռուստամյանն իր խոսքում նկատեց, որ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, քանի որ երկու պատգամավոր փաստացի կալանքի տակ են, իսկ այս իրողությունն անտեսելը լավ տեղ չի տանի։

Այս պահանջը չընդունվեց նախագահողի կողմից։ Պահանջը ներկայացնող պատգամավորները վկայակոչում են պատգամավորական անձեռնամխելիության հանգամանքը, իսկ հակառակ կողմից պնդում էին, որ քաղաքացիները կալանավորվել են մինչ պատգամավոր դառնալը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, տեսնելով, որ իրենց պահանջն անտեսվում է, սկսեցին աղմկել ու ընդմիջում պահանջել, որ այդ ընթացքում հարցը կարգավորվի։ Նրանք նշեցին, որ անհրաժեշտության դեպքում կարելի է նաև դահլիճ հրավիրել գլխավոր դատախազին՝ պարզաբանում ներկայացնելու համար։

Քանի որ տիրող աղմուկի պատճառով անհնար էր դառնում նիստը շարունակելը, նիստը նախագահողը հայտարարում է ընդմիջում մինչև ժամը տասներկուսը։ ԱԺ նիստի վերը նկարագրված հատվածը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: