Նովոսիբիրսկում դիմավորում են 44-օրյա պատերազմով անցած հերոս որդուն․ Սարգիսի հուզիչ պատմությունը

Սարգիս Վարդանյանը հայոց բանակի զինծառայողների է։ Նա իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ռուսաստանի Նովոսիբրսկ տարածաշրջանում։ Սարգիսը ծնողների ուղեկցությամբ հայրենիք է վերադարձել 2019 թվականին՝ զինվորական պարտքը տալու համար։

Որդուն ավանդական ծիսակարգով բանակ ճանապարհելուց հետո Սարգսի ծնողները վերադարձել են Ռուսաստան։ Սարգիսը ընդամենը մեկ տարվա զինծառայող էր, երբ սկսվում է պատերազմը։ Սարգիսը ծառայում էր Արցախում։

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ ապրումներ են ունեցել մարտի դաշտում կենաց մահու պայքար տանող որդու ծնողները հայրենիքից հեռու։ Սարգիսն այնուամենայնիվ կարողանում է ողջ առողջ ավարտել զինծառայությունը։

Նա վերադարձել է Ռուսաստան։ Պատերազմի միջով անցած զինվոր որդուն ծնողներն ու հարազատներն օդակայանում դիմավորում են առանձնահատուկ ոգևորությամբ, զուռնայով ու դհոլով։ Սարգսի մայրը հասկանալիորեն չի կարողանում զսպել հուզմունքը։

Սարգսին դիմավորելու հուզառատ ու ջերմ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ, որն առանց հուզվելու դժվար է նայել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: