Անչափ համեղ վանիլային պեչենիներ (թխվածքաբլիթներ) պատրաստելու անհավանական հեշտ տարբերակ

Թեյի հետ մատուցման համար անչափ հարմար այս պեչենիները ստանալու համար հարկավոր է.

Մի տարրայի մեջ մաղելով իրար միավորել փխրեցուցիչն ու ալյուրը, մեկ այլ տարրայի մեջ էլ փափկած, տրորած սերուցքային կարագի վրա լցնել մյուս մթերքները՝ ստանալով համասեռ, կրեմատիպ զանգված:

Այս երկու մասսաները միավորել՝ բերելով համասեռության: Բավականին պինդ խմորը ընկույզաչափ կլորակներով դասավորել ջեռոցի թավայի մեջ՝ ստվարաթղթի վրա:

Մեր ցանկացած գնդիկները ստանալու համար կարելի է օգտագործել պաղպաղակ լցնելով հատուկ կաղապար-գդալ, կարելի է պարզապես սովորական, խոհանոցային գդալ օգտագործել: Ջեռոց փոխադրելուց առաջ ձեթոտ մատներով մի քիչ հարթեցնել գնդիկները:

Թխվելուց խմորային գնդիկները կրկնապատկում են իրենց ծավալը և գունափոխվում: Թխվելուց հետո պեչենիները շարել ցանցատիպ մակերեսի վրա՝ սառելու:

Պեչենիների մակերսը կարելի է պատել շաքարային փոշով, շոկոլադային մածուկով, մանրատած ընդեղենով, կամ էլ միանգամից համադրել այս բոլոր բաղադրիչները մեկ տեղում:

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: