Հայտնի ու սիրված արտիստ Ազատ Գասպարյանի հիշատակի օրն է․ ինչ է պատմում արտիստի մասին նրա դուստրը

Այսօր անչափ մեծ սեր ու հարգանք վայելող արտիստներից մեկի՝ Ազատ Գասպարյանի հիշատակի օրն է։ Հայտնի արտիստը ծնունդով Արթիկից էր։

Նա դերասանական կրթություն է ստացել Երևանի Թատերական ինստիտուտում։ Սիրված արտիստի հիշատակի օրվա առիթով նրա տաղանդավոր դուստրը՝ Նաիրի Գասպարյանը, մի գեղեցիկ ամառային լուսանկար է տեղադրել։

Լուսանկարում պատկերված է արտիստի ընտանիքն իր ամբողջական կազմով։ Նաիրի Գասպարյանը հիշում է նկարի ուշագրավ պատմությունը։

Նա պատմում է հետևյալը․ «Ամռան մի շոգ օր էր. Ընտանիքով նկարվում էինք, բայց հայրիկը ամառային կիսաթեվ վերնահագուստով էր.

Ասեց` մի րոպե, հո էսպես չե՞մ նկարվելու։ Չալարեց՝ գնաց, հագավ պիջակը,դեռ մի բան էլ ավելին՝ Շարֆն էլ կապեց»։

Ազատ Գասպարյանն արդեն ութերորդ տարին է, ինչ մեզ հետ չէ, սակայն իր կերտապ տասնյակ տիպային կերպարների շնորհիվ արտիստն այսօր էլ ապրում է մշակութասեր հանրության հիշողության մեջ որպես վառ ու տաղանդավոր կերպար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: