Ժամանակին հեռարձակվող «Կլոն» հեռուստասերիալը պարզապես գերազանցեց բոլոր սպասելիքները՝ դառնալով ամենից շատ դիտվող ու քննարկվող ֆիլմերից մեկը։
Կերպարների առեղծվածային տեսքը, շքեղ աքսեսուարներով զարդաված լինելը կրկնապատկեց դերասանների հանդեպ հետաքրքրությունն ու համականքը։
Ֆիլմի ակնառու արտիստուհիներից էր Կարլա Դիասը, ով կերպավորում էր գլխավոր հերոսներից Սայիդի եւ Ժադիի դստեր՝ Խադիջայի դերը։
Կլարան այդ ժամանակ ընդամենն ինը տարեկան էր, սակայն իր խաղի միջոցով կարողացավ աչքի ընկնել ու արժանանալ տարբեր մրցանակների։
Կլարայի համար նկարահանումները սովորական երևույթներ էին, քանի որ նա սկսել է նկարահանվել դեռևս երեք տարեկանից՝ հանդես գալով բազմաթիվ գովազդներում, ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Այդուհանդերձ, Խադիջայի դերը Կլարայի համար ամենից նշանավորն է եղել։ Խադիջայի դերակատար Կլարան այժմ արդեն երեսնամյա հասուն կին է։
Նա շարունակում է զբաղվել դերասանական գործունեությամբ՝ հանդես գալով տարբեր ֆիլմերում։ Կլարան ունի իր ընտանիքը։ Նա մեկ զավակ ունի և զբաղվում է նաև երեխայի խնամքով։