Լուսանկարում պատկերված այս երեխային հիմա ճանաչում է ամբողջ աշխարհը. կարո՞ղ եք ասել՝ ով է նա

Լուսանկարում պատկերված տղան, որ փոքր տարիքում հաճախել է Լոս Անջելոսի հայկական դպրոցը, այժմ մեծ հեղինակություն ու ճանաչում է վայելում ամբողջ աշխարհում: Նա աշխարհը գրավել է իր երաժշտությամբ:

Թերևս քչերը միանգամից կարող էին կռահել, որ լուսանկարում Սերժ Թանկյանն է: Նա դեռ դպրոցում հետաքրքրվում էր մարքեթինգով, իսկ հետո սկսում է զբաղվել ռոք երաժշտությամբ: Սերժ Թանկյանի համար ճակատագրական է լինում Դարոն Մալաքյանի հետ հանդիպումը:

Հենց նրա հետ էլ Սերժը ռոք խումբ է ստեղծում, ստեղծում սեփական ձայնագրման ստուդիան և սկսում լրջորեն զբաղվել ռոք երաժշտությամբ՝ գրավելով ամբողջ աշխարհը: Հետագայում խումբն ընդլայնվում է և համաշխարհային ռոքասեր հանրությանը հայտնի է դառնում Սիսթեմ Օֆը Դաուն անունով:

Սերժը 2012 թվականին ամուսնանում է Անժելա Մադաթյանի հետ: Նրանց հարսանեկան արարողությունը տեղի է ունենում Մալիբուում: Անժելան ծնունդով Վանաձորից է: Այժմ զույգը մեկ տղա ունի: Նրանք հիմա ապրում են Նոր Զելանդիայում:

Рейтинг
( 4 оценки, среднее 4.75 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: