Ահա թե ինչպիսի երգ է նվիրել հորը Տիգրան Ասատրյանի տղան․ տեսանյութ

Ասատրյանների ընտանիքը, ինչպես հայտնի է, երգարվեստի ոլորտում ունի իր հատուկ ոճն ու ըստ այդմ էլ՝ յուրահատուկ տեղը։ Արամ Ասատրյանի տղաները հաջողությամբ շարունակում են իրենց հայրիկի որդեգրած երաժշտական ուղին։

Դրանից զատ, Ա․ Ասատրյանի տղաներն իրենց հերթին անում են ամեն ինչ, որպեսզի երաժշտական ասպարեզում իրենց տեղն ու դերն ունենան նաև իրենց զավակները։

Այս միտումը տալիս է իր սպասելի արդյունքները, քանի որ Ասատրյանների կրտսեր սերունդը ևս ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս երաժշտական նորությամբ։

Տիգրան Ասատրյանի տղաներից Արմանը երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Պապ ջան»։ Երգի հասցեատերը, ինչպես հասկանալի է դառնում, իր հայրն է։ Երգի տեսահոլովակում հայրը վայելում է որդու կատարումը։

Տեսահոլովակում կարելի է տեսնել Տիգրան Ասատրյանի ավագ որդուն ևս, ով ձայնակցում է կրտսեր եղբորը։ Արման Ասատրյանի ներկայացրած երգը հայրիկի մասին կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 52 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: