Օրհնվի այն օրը, երբ դու ծնվեցիր․ Արթուր Գրիգորյանին ուղղված շնորհավորանքները

Այսօր ժամանակակից երգարվեստի ամենից հայտնի դեմքերից մեկի՝ Արթուր Գրիգորյանի տարեդարձն է։

Նրան մեծ սիրով ու հարգանքով են վերաբերվում ներկայիս երգարվեստի ակնառու դմեքերից շատերը՝ համարելով իրենց մասնագիտության կնքահայր։

Արթուր Գրիգորյանը դպրոցական ու երաժշտական կրթությունը ստացել է Երևանում։ Նա տարբեր ոլորտներում ու վայրերում մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո հիմնում է Երգի պետական թատրոնը։

Շուտով թատրոնը դառնում է ժամանակակից երգարվեստի ամենանշանակալից կառույցը, որտեղ իրենց կրթությունն են ստանում և վարպետանում շատ երգիչներ։

Այսօր և առհասարակ ոլորտի ներկայացուցիչներից շատերն են հետահայաց վերլուծություններ անելիս հիշում, թե ինչ էական դերակատարում է ունեցել Արթուր Գրիգորյանի խոսքը, խորհուրդը, ուղղորդումը իրենց կայացման գործում։

Պատահական չէ, որ նրա ծննդյան օրը հիշում և ջերմորեն շնորհավորում են շատերը՝ տեղադրելով համատեղ լուսանկարներ։ Նման շնորհավորական հրապարակում անողներից մեկն էլ Հասմիկ Կարապետյանն է։

Շնորհավորական խոսքեր է գրել նաև Նունե Եսայանը՝ տեղադրելով համատեղ լուսանկար։ Նա գրել է․ «Օրհնվի այն օրը երբ դու ծնվեցիր։Ապրիր առողջ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: