«Ունեմ տանը հիվանդ մայր, որի խնամակալը ես եմ»․ հայ գերին հուզվեց դատարանում

Հայ մի շարք զինվորականներ շարունակում են մնալ Ադրբեջանում։ Ադրբեջանում գտնվող տղաների հետ կապը հարազատները որոշ չափով պահել են կարողանում Կարմիր Խաչի միջոցով։

Նրանց վերադարձի հույսերը դեռևս շատ մշուշոտ են, ավելին, նրանցից շատերի հանդեպ դատական գործ է հարուցվել, իսկ երկուսին գերիների՝ Դավիթին ու Գևորգին երեկ ադրբեջանական դատարանը տասնհինգ տարվա ազատազրկման դատապարտեց։

Այս ցավալի փաստը մեծ կսկիծով ընդունվեց հայկական կողմում՝ հայ հասարակության կողմից։ Համացանցում հայտնված սույն դատավարության կադրերից, թերևս, ամենից հուզիչն ու սրտառուչն այն պահն էր, երբ դատավորը տղաներին խոսելու հնարավորություն տվեց։

Մեր տղաներից մեկը միայն մի բան է ցանկացել ասել։ Նա ասել է, որ իր մայրը հիվանդ է, իսկ մոր միակ խնամակալն ինքն է։ Այս խոսքերի վրա տղան հոզվել ու լաց է եղել։ Այս հուզիչ ու սրտառուչ պահը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: