Ովքե՞ր են սիրված դերասան Արթուր Հակոբյանի տաղանդավոր ընտանիքի անդամները

Արթուր Հակոբյանը մեր հայտնի ու սիրված դերասաններից է։ Նա չնայած վերջին շրջանում նվազ է երևում էկրաններից, սակայն շարունակում է պահպանել իր հռչակն ու սերը։

Քչերը գիտեն, որ Արթուրի ընտանիքի անդամները ոչ պակաս տաղանդավոր են։ Արթուրի կինը մասնագիտությամբ երաժիշտ է։ Արտիստի բարետես տիկինը նրան հաճախ է ուղեկցում կարևոր մշակութային միջոցառումների ժամանակ։

Հակոբյանների ընտանիքում ոչ պակաս տաղանդավոր է նաև Արթուրի տղան՝ Վարդանը, ով իր երիտասարդ տարիքում արդեն հասցրել է բավականին հետաքրքիր մասնագիտական ուղի անցնել՝ ձեռք բերելով պատկառելի մասնագետի համբավ։

Վարդանը մանկուց երազել է շարունակել հոր ուղին, սակայն հետագա հանգամանքների բերումով Վարդանը դարձել է պրոդյուսեր։

Այս հարցում լուրջ դերակատարում է ունեցել Նադեժդա Սարգսյանը, ով հավատացել է երիտասարդ Վարդանի ուժերին և նրան նշանակել է գծային պրոդյուսեր։

Դրանից հետո Վարդանի նախասիրությունները փոխվել են։ Նա սկսել է զբաղվել այդ գործունեությամբ։ Վարդանը վերջերս է ընտանիք կազմել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: