Ո՞վ է Օլիմպիական խաղերի մասնակից հայ լողորդուհին․ մանրամասներ նրա մասին

Օլիմպիական խաղերին այս տարի իր մասնակցությունն է բերել նաև տասնութամյա Վարսենիկ Մանուչարյանը, ով առաջին անգամն է մասնակցում նման լուրջ սպորտային իրադարձության։

Վարսենիկն ընդամենը տասնութ տարեկան է։ Չնայած մարզուհին շատ երիտասարդ է, նա Հայաստանում բազմաթիվ էական հաջողություններ է հասցրել գրանցել, կարողացել է դառնալ Հայաստանի բազմակի չեմպիոն։

Լողորդուհին խոստովանել է, որ երբ Օլիմպիական խաղերի իր ելույթի ժամանակ մոտեցել է մեկնարկի կետին, նրա ոտքերը դողացել են, նա անչափ հուզվել ու անհանգստացել է։

Վարսենիկին հաջողվել է հասնել 59.18 արդյունքի, ինչի պատճառով էլ չի կարողացել հաղթահարել անհրաժեշտ արդյունքի շեմը։ Մարզուհին իր նման արդյունքը մեկնաբանել է անչափ հուզված լինելու հանգամանքով ու առկա լարվածությամբ։

Մասնագետները մարզուհու ելույթը գնահատել են միջինից մի փոքր բարձր։ Երիտասարդ մարզուհին դեռ բավականին խոստումնալից ճանապարհ ունի անցնելու, ինչի մասին վստահ են և խոսում են սպորտային մեկնաբանները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: