Ո՞վ է Նորատուսի հերոս տղաներից մեկը․ մանրամասներ Հայկազի հերոսական սխրանքի մասին

Նորատուսի թիվ մեկ միջնակարգ դպրոցի սոցհարթակը գրում է․ «Հայ զինվորն իր անպարտելի ուժը ստանում է հայրենի հողից, նրան առաջնորդում են Մեր պապերի հերոսական օրինակներն ու պատգամները, Մայրերի օրհնանքն ու աղոթքները, հավատն առ Աստված:

Հայ սպաների և զինվորների սխրագործություններից հիշատակենք ևս մեկը. Նորատուս գյուղի N1 միջնակարգ դպրոցի շրջանավարտ, լեյտենանտ Հայկազ Գրիգորյանը իր ակտիվ մասնակցությունն է ունեցել հուլիսի 28-ին հանրապետության հյուսիս-արևելյան սահմանին, Վերին Շորժայի սահմանային հատվածում ծավալված ռազմական գործողություններին:

Մեր քաջարի զինվորները, լեյտենանտ Հայկազ Գրիգորյանի հրամանատարությամբ՝ մարտավարություն մշակելով, ճշգրիտ գործողություններով կարողացել են հակառակորդին կորուստներ պատճառելով դուրս շպրտել հայկական դիտակետերից:

ԱՆՄԱՀ Է ՍԽՐԱՆՔԸ ՔՈ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ: Ամենազոր և Ամենակալ Աստված, Պահպանիր մեր քաջասիրտ զինվորներին Քո Ամենախնամ Սուրբ Աջով: Եվ նրանց անվնաս պահիր Ամենայն չարից և վտանգից: Քեզ պիտի փառաբանենք հաղթական երգով, Հոր , Որդուն և Սուրբ Հոգուն, Այժմ և Հավիտյան: Ամեն»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: