«Գիտեմ, որ հիմա ինչ գրեմ «աչքերս եք հանելու», բայց Չարախնդալ պետք չէ․․․» Արաքսյա Մելիքյանի ուշագրավ գրառումը

Ինչպես հայտնի է, Թուրքիան օրեր շարունակ պայքար է մղում օըստօրե ծավալվող ու ընդարձակվող համատարած հրդեհների դեմ։ Տուժում են մարդիկ, տուժում է բնությունը։ Այս իրողությունը հայկական միջավայրում տարատեսակ արձագանքներ է ստանում։

Սիրված դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, անդրադառնալով թուրքական աղետին, գրում է հետևյալը․ «Գիտեմ, որ հիմա ինչ գրեմ «աչքերս եք հանելու», բայց Չարախնդալ պետք չէ։

Ցավը ցավ է։ Մարդը մարդ է։ Էդ ատելությունը ,որ ունեք գործածեք ,երբ ձեր տան վրա են hարձակվում, այլ ոչ թե բազկաթոռներին նստած չարախնդացեք։

Տիեզերքի համար մեկ է ինչ ազգի է պատժում։ Այս աղետը նրանց բաժինն է հիմա, որովհետև մեզ կամ մեկ ուրիշ ժողովրդի էին ուզում «վերացնել», դուք նույն սխալը մի արեք։

Մենք իրական քրիստոնեա ենք, մենք ուժեղ ենք, մենք ցավակից ենք, մենք վեհ ենք մարդկային մանր չարությունից»,- այսպիսի հորդորով է դերասանուհին ավարտում իր գրառումը։

Ստորև կցված է տեսանյութ, որտեղ երևում է Թուրքիան այս օրերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: