Այսօր Վարդան Ամալյանը պետք է տուն վերադառնար․ Վարդանի կիսատ մնացած բովանդակալից ուղին

Վարդան Ամալյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում, սնվել ու դաստիարակվել մշակութային հագեցած միջավայրում, ինչն էլ իր անմիջական հետքն է թողել երիտասարդի կայացման ու ձևավորման վրա։

Վարդանը դեռ պատանեկությունից ստեղծագործել է։ Ավելին, տասներեքամյա տղան արդեն ուներ իր ստեղծագործությունների փոքրիկ գրքույկը, որը խոհական բնույթի ստեղծագործություններ է իր մեջ ներառում։

Փոքրուց մտածող Վարդանի կյանքում առանձնահատուկ նշանակություն ուներ հայրենիքի գաղափարը։ Զինծառայության մեկնելիս Վարդանը մեծ ոգևորությամբ է ընդունել Արցախում ծառայելու փաստը։

Երաժիշտ հոր հետ խոսելիս նա միշտ խիզախ պատասխաններ է տվել ծնողական անհանգստություն արտահայտող հարցերին։

Վարդանն ընդամենը մեկ տարվա զինծառայող էր, երբ ստիպված եղավ ներքաշվել պատերազմական գործողությունների մեջ։ Իրեն հատուկ ամրությամբ նա ընկերների հետ դիմակայեց հակառակորդին։

Ցավոք սրտի, շատերի նման, Վարդանը ևս հող հայրենիի համար անմահության ճամփան բռնեց՝ մեր մտքերում հավերժ երիտասարդ ու անգնահատելի սխրանք գործած հայորդի։ Մինչդեռ, Վարդանն այսօր արդեն կարող էր տանը լինել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: