Ուշագրավ․ Ահա թե ինչ քայլի է գնացել Արաքսյա Մելիքյանը Լիլիթ Հովհաննիսյանի դեմ

Լիլիթ Հովհաննիսյանի հղությունից հետո երգչուհու շուրջ հետաքրքրության որոշակի թարմացված օղակ է նկատվում։ Առիթը երգչուհու գեղեցիկ կարգավիճակն ու գործունեությունն է։

Լիլիթը վերջին շրջանում բացառապես իր կարգավիճակի մասին հիշեցնող հրապարակումներ է անում։ Նույն բնույթի է նաև Լիլիթի վերջերս ներկայացրած նոր ստեղծագործությունն ու դրան զուգահեռ մատուցվող տեսահոլովակը։

Տեսահոլովակի հասանելի դառնալուց անմիջապես հետո երգչուհու երկրպագուները այն ակտիվորեն տարածեցին ու ոգևորիչ մեկնաբանություններ գրեցին, սակայն շատերի մոտ այն բարկություն էր առաջ բերել։

Քննադատողները նշում են, որ երգն իրենից բովանդակային ու մշակութային որևէ արժեք չի ներկայացնում, քանի որ կառուցված է անորակ ոճով։

Քննադատողները զուտ խոսքերով չբավարարվեցին։ Նրանք հանդես եկան ստորագրահավաքի նախաձեռնությամբ։ Ստորագրահավաք կազմակերպողներն առաջարկում էին արգելել նմանօրինակ անբովանդակ իրողությունները մշակութային դաշտից։

Ստորագրահավաքին միացել է նաև հայտնի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը՝ իր սոցհարթակում տեղադրելով ստորագրահավաքի էլեկտրոնային հղումը։ Դերասանուհին գրել է, որ իր միտումն ամենևին անձերը չեն, այլ իրողություններն են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!