Ռուսական կինոյի տաղանդավոր ու գեղեցիկ հայ դեմքերը․ ովքե՞ր են նրանք

Հայտնի փաստ է, որ ռուսական կինոյում միշտ և բոլոր ժամանակներում էլ կարելի է հանդիպել նաև տաղանդավոր հայ դեմքերի։ Իսկ ովքե՞ր են ռուսական ժամանակակից ֆիլմերի հայ դեմքերը։

«Գեղեցիկ մի ծնվիր» հանրահայտ հեռուստանովելի գլխավոր հերոսուհին՝ Նելլի Ուվարովան, ունի հայկական արմատներ։ Նրա մայրիկը՝ Գոհարը, ունի կիսահայկական ծագում։ Նա վրացահայ է՝ Խալաթովների ընտանիքի ներկայացուցիչներից։

Նելլին նախ ապրել է Վրաստանում, ապա տեղափոխվել Ռուսաստան, որտեղ էլ դերասանի մասնագիտություն է ստացել։ Նա մի քանի անգամ փորձել է սովորել հայոց լեզուն, սակայն չի կարողացել։

Դերասան Իվան Օգանեսյանը ծնվել է Ռուսաստանում, սակայն ունի հայկական ծագում։ Նա հայտնի է ֆիլմերում իր քրեական ոլորտի ներկայացուցչի դերակատարումներով։ Իվանը նաև թավջութակ է նվագում։

Անժելիկա Կաշիրինայի հայրը հայ է։ Նա Բաշկիրիայում հանրահայտ բժիշկ է եղել։ Հայրը մահացել է, երբ Անժելիկան տասնհինգ տարեկան է եղել։

Աղջիկն անձնագիր վերցնելիս մայրիկի ազգանունն է նախընտրել։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: