Առատ ձյուն ու ռեկորդային ցուրտ․ տեսանյութ և այլ ուշագրավ մանրամասներ

Եղանակային անոմալ դրսևորումներ արշավը շարունակվում է աշխարհով մեկ։ Մինչ Թուրքիայում ուժեղ շոգերի և օրեցօր ընդարձակվող անտառային հրդեհների հարցով են զբաղված, աշխարհի հակառակ կողմում անոմալ ցրտեր են այս օրերին։

Խոսքը մասնավորապես Բրազիլիայի մասին է, որտեղ այս եղանակի պայմաններում ռեկորդային ցրտեր են գրանցվել, նույնիսկ առատ ձյուն է տեղացել, իսկ որոշ բնակավայրերում նույնիսկ ջերմաստիճանը մինուս ութից անցել է։

Կանխատեսվում է, որ այդ բնակավայրերում դեռ ջերմաստիճանային նոր իջեցումներ են լինելու։ Ռեկորդային ցածր ջերմաստիճանով հատկապես հայտնի են Կամպու Գրանդի և Ֆլորիանապոլիս բնակավայրերը։

Առատ ձյան տեղումներով հայտնի են Սանտա Կատարինա նահանգի մոտ տասը քաղաքներ, որտեղ բնակիչները տներից դուրս են եկել՝ վայելելու ամռան այս օրերի համար արտասովոր եղանակային դրսևորումը։

Ձյան շերտով են պատվել քաղաքային փողոցները։ Բրազիլիայի առաջ ձյան տեղումների մասին պատմող որոշ կադրեր կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: