Ցավալի․ սրտի խորը կսկիծով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է տաղանդաշատ դերասանուհին

Այսօր ցավալի լուր է հայտնի դարձել։ Թատերական գործիչներից շատերը սրտի խորը կսկիծով հայտնել են, որ կյանքից հեռացել է տաղանդաշատ ու վաստակավոր դերասանուհիներից Մերի Շահբազյանը։

Նա դեկտեմբերի քսանվեցին բոլորել էր իր ութսունութ տարին։ Մերի Շահբազյանը ծնվել է Ռուսաստանի Սոչի քաղաքում։

Մերին ինը տարեկան է եղել, երբ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Հայաստանում Մերի Շահբազյանը նախ միջնակարգ կրթություն է ստացել, ապա նաև ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտ։

Մերի Շահբազյանը Թատերականում ուսանել է Վավիկ Վարդանյանի արվեստանոցում։ Ապա որպես դերասանուհի աշխատանքի է անցել Հ․ Պարոնյանի անունը կրող թատրոնում։

Մերի Շահբազյանի առաջին դերակատարումը եղել է «Ծղնեթեցի Մայան» ներկայացման մեջ կերտած Մայայի կերպարը։ Իր դերասանական գործունեության ընթացքում Մերին կերտել է բազմաթիվ հաջողված կերպարներ, հանդես եկել մի շարք հեղինակավոր ու հաջողված ներկայացումներում ու ֆիլմերում։

Մերի Շահբազյանն իր գործունեության արդյունավետության համար արժանացել է մի շարք պատվոգրերի, դերասանական խաղով հանդես է եկել հայաստանյան գրեթե բոլոր շրջաններում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: