«Հրահրեց պատերազմ Միջազգային իրավունքի նորմերով անկախություն հռչակած Արցախի դեմ, ապահովեց նրա «հաղթանակը»․․․»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրում է․ «Մերօրյա Ռուսաստանի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ հիշեցնում է Հիտլերյան Գերմանիայի հանդեպ 1930-ական թվականների Ստալինյան քաղաքականությունը:

Դատեք ինքներդ. Զանազան խարդավանքներով ու Գերմանիայի կուսակցական համակարգի տարբեր կոմբինացիաներով ապահովելով Հիտլերի հաղթանակը, այնուհետ մի ողջ տասնամյակ նրան ուղղորդեց Արևմտյան երկրների դեմ, սակայն իր գիշատիչ ու տգետ խաղի արդյունքով պատերազմը ստացավ ինքը` զոհաբերելով ռուս և ԽՍՀՄ մնացած ժողովուրդներին. Մոսկվայի պատերի տակ պատահականության շնորհիվ փրկվեց գլխովին ջախջախումից:

Հրավիրելով Թուրքիային Արևելյան Այսրկովկաս և մինչև ատամներ զինելով սուռոգատ Ադրբեջանի բանակը, 2020 թվականի աշնանը հրահրեց պատերազմ Միջազգային իրավունքի նորմերով անկախություն հռչակած Արցախի դեմ, ապահովեց նրա «հաղթանակը», զգալի դարձնելով թուրքական ներկայությունը Ադրբեջանում:

Ստալինը հետապնդում էր Համաշխարհային հեղափոխության հաղթանակի ցնորամիտ գաղափարը,Պուտինը աշխարհի համար խիստ վտանգավոր Խորհրդային Միության վերականգման նույնքան ցնորամիտ տեսլականը: Մի դեպքում դաշնակցած ֆաշիզմի հետ, մի այլ պարագայում պանթյուքիստական հետադիմության հետ:

Փոխվում են ժամանակները, չի փոխվում աշխարհակալության Ռուսական տենչը: Աղքատության ու անէության դատապարտելով սեփական ժողովրդի կյանքը, վտանգելով առաջընթացի ու քաղաքակրթության առաջընթացը»:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!