Ինչպե՞ս է անցել Արմենչիկի կնոջ ծննդյան տարեդարձը․ վերջում ներխուժել են ոստիկաններ

Արմենչիկը երեկ նշել է իր սիրելի կնոջ երեսունհինգամյակը։ Օրվա առիթով երգիչը հրավիրել է իրենց համատեղ ընկերներին՝ կազմակերպելով ճոխ, գեղեցիկ խնջույք։

Լուսինեի ծննդյան խնջույքին ներկա է եղել նաև Լիլիուն, ով, ինչպես երևում է, հրավիրված է լինում Ամերիկայում բնակվող հայերի խնջույքներին։

Լիլուն իր սովորության համաձայն ուղիղ եթերներ է միացրել և ցույց տվել, թե ինչպես է ընթանում Արմենչիկի տիկնոջ՝ Լուսինեի ծննդյան տարեդարձը։ Տարդարձի խնջույքի բացմանը Արմենչիկը հուզիչ խոսով է հանդես գալիս։

Նա շնորհակալություն է հայտնում Լուսինեին, որ իրեն հրաշալի բալիկներ է պարգևել, որ միշտ իր կողքին է՝ ցանկանալով, որ միշտ այդպես լինի։

Հատկանշական է, որ Լիլուի եթերներից մեկի ժամանակ, երբ արդեն կիսում էին ծննդյան տորթը և սալյուտներ թողնում, նկատվում է, որ խնջույքի վայր են մտել ոստիկաններ, որոնց հետ խոսում են ներկաներից մի քանիսը։

Այս կադրը Լիլուն այսպես է մեկնաբանել․ «Ոնց որ էլ չես կարում, Թագուհի Օհանյան»։

 

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: