«Ժենյա Ավետիսյանն այժմ գտնվում է իր տանը, իրեն լավ է զգում․ նա երբեք չի թույլ տվել նման խոսակցություններ, նա շատ հավասարակշռված է նման հարցերում»

Արթուր Սուքիասյանը, կապ հաստատելով մեզ հետ, տեղեկացնում է, որ Ժենյա Ավետիսյանն այժմ գտնվում է իր տանը, իրեն լավ է զգում։

Իսկ ինչ վերաբերում է վերջին օրերին նրա մասին տարածվող խոսակցություններին, ապա Ա․ Սուքիասյանը նշում է, որ Ժենյա Ավետիսյանը երբեք չի թույլ տվել նման խոսակցություններ․ նա շատ հավասարակշռված է նման հարցերում և չի աշխատել իր փիառի համար։

Ի լրումն այս ամենի՝ Ա․ Սուքիասյանը հավելում է հետևյալը․ «Ժենյա Ավետիսյանը միշտ եղել է թատրոնի և հանդիսատեսի կողմից սիրված արտիստուհի․ առաջինը թատրոնի կողմից։ Նա միշտ ուշադրության կենտրոնում է եղել, թատրոնը մինչ օրս էլ ուշադիր է ՀՀ Ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի հանդեպ։

Խնդրանքս է՝ հերքել նման լուրերը։ Ես ձեզ հավաստիացնում եմ՝ նա առողջ ու երջանիկ մարդ է՝ հարգված և՛ թատերասեր հասարակության կողմից, և՛ Մայր թատրոնի կողմից։ Սունդուկյան թատրոնը շատ ուշադիր թատրոն է բոլորի նկատմամբ, հատկապես դերասաների նկատմամբ»։

Рейтинг
( 3 оценки, среднее 3.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: