«Զարմանալու բան չկա». Ալեքսանդր Բաբասյանի և Լիլիթ Բասյանի սոցհարթակային վերջին ակտիվությունը

Ալեքսանդրն ու Լիլիթը մի քանի տարի միասին ապրելուց հետո ի վերջո բաժանվել են իրարից, իսկ պատճառի մասին հարցին պատասխանելիս Լիլիթը բավարարվել է ասել միայն, որ դավաճանությունն է եղել, ինչն իր համար աններելի է։

Ալեքսանդրը շարունակում է շատ ինտենսիվ կերպով շփվել իր տղայի՝ կրտսեր Ալեքսանդրի հետ՝ նրան ուղղելով ամենից ջերմ սիրո խոստովանությունները։

Լիլիթն էլ իր հերթին է իր ջերմությունն արտահայտում կրտսեր Ալեքսանդրի նկատմամբ։ Վերջերս Լիլիթն իրեն բնորոշ անկեղծությամբ պատասխանել էր հետևորդների հարցերին։

Պատասխանելիս նա չի թաքցրել, որ իր կյանքում նոր տղամարդ է հայտնվել, որի հետ նա շփվում է բացառապես ընտանիք կազմելու մտադրություններով։

Ալեքսանդրը, ի պատասխան հետաքրքրասերների հարցերին, ասել է, թե ամենևին չի հետաքրքրվում Լիլիթի անձնական կյանքի հանգամանքներով, չնայած նախորդ աշնանը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ գլխով դրական արձագանք էր տվել Լիլիթի հետ վերամիավորվելու մտադրության մասին հարցին։

Այսօր Ալեքսանդրը, տեղադրելով իր և տղայի լուսանկարը, գրել է․ «Ես ինքս զարմանում եմ հաճախ. չնայած զարմանալու բան չկա, Աստված ինձ սիրումա, քանի որ Ես մաքուր եմ։ Սիրում եմ քեզ Իմ Ալեքսանդր»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: