«Լեգենդը, որ հարսանիքի քավորն էլ Փաշինյան է եղել, դա ևս սուտ է․․․» ի՞նչ է պատմում Հայկ Սարգսյանի հարսանիքի մասին ներկաներից մեկը

Հայկ Թորոյանը գրում է․ «Ժողովուրդ ջան, գիտեք, ես կամ չեմ խոսում, կամ էլ միայն ճիշտն եմ խոսում։ Երեք օրա՝ ալբանական մամուլը և մի 2-3 շանորդիներ փորձում են Հայկ Սարգսյանի հարսանիքից լեգենդներ հորինել ու տարածել, անկեղծ ասած, այդ լեգենդների վրա շատ եմ ծիծաղել և փորձում էի լռել, քանի որ համոզվել եմ, որ մեր հանրությունը այլևս ավելի գիտակից է, քան երբևէ։

Ժողովուրդ ջան, Հայկի և Օլյայի հարսանյաց միջոցառումը կրել է ամբողջովին Հայկական ավանդական բնույթ, ոչ մի ցուցամոլություն, ոչ մի օտարերկրյա երգիչ, երգչուհիներ, ոչ էլ հայկական հատուկ անվանի երգիչներ կամ երգչուհիներ, միաժամանակ ասեմ, որ հրավառություն նույնպես տեղի չի ունեցել, իսկ այն լեգենդը, որ հարսանիքի քավորն էլ Փաշինյան է եղել, դա ևս սուտ է, քավորը եղել է Հայկի ընկերը, ով մեզ պես սովորական մի քաղաքացի է, ոչ պաշտոնյա։

Իսկ ինչ վերաբերվում է Վարչապետի ներկայությանը, ապա անկախ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Վարչապետ է, ապա նա ևս ունի հարազատներ, մտերիմներ և բարեկամներ, նա էլ մարդ է ինչպես բոլորս, իսկ Փաշինյանի ընտանիքը և Հայկ Սարգսյանի ընտանիքը, ոչ ոքի գաղտնիք չէ, որ դեռ տասնյակ տարիների նրանք բարեկամներ են։

«Բարեկամը դա բարին կամեցողն է, ոչ ազգականը», երբ Հանրությունը նույնիսկ Փաշինյանին դիտարկում էր, որպես սովորական մի պատգամավորի, ընդդիմադիր կուսակցության ղեկավարի, իսկ շատերն էլ նրան տեսնելուց նույնիսկ չէին բարևում, այդ ժամանակ ևս նրանք բարեկամներ էին և միասին ունեցել են թե դժվարություններ, թե հաջողություններ, անցել են բազմաթիվ փորձություններ, իսկ եթե այսօր Փաշինյանը Վարչապետ է, իսկ Հայկը պատգամավոր, դա չի նշանակում, որ Վարչապետը պետք է մեծամտանար և իր կարգավիճակից ելնելով կտրվեր իր բարեկամությունից, իր հավատարիմ թիմակցից, նամանավանդ այնպիսի բարեկամ թիմակցից, որը ամենադժվար օրերին ոչինչ չի խնայել, թե երկրի համար, թե անձամբ Փաշինյանի ընտանիքի համար։

«Այնպես, որ Փաշինյանի ընտանիքը, եթե առնվազն 5-րոպեով ներկա չգտնվեր, այ դա անընդունելի կլիներ, ու ոչ միայն Հայկի ընտանիքի կողմից, այլ ցանկացած նորմալ մարդու կողմից»։ Ասեմ նաև, որ Հայկ Սարգսյանի հարազատ եղբոր, Նաիրի Սարգսյանի հարսանիքին, 2016 թ-ին նույն պես Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել, երբ ընդիմադիր պատգամավոր էր։

Ոչ մի պաշտոն, ոչ մի հարստություն, մարդկանց չպետք է մեծամիտ դարձնի և հարազատի ու բարեկամի հարաբերություններում խոչընդոտ առաջացնի, համեստ մարդկանց՝ լինեն դոլարով միլիարդատեր, թե թոշակով յոլա գնացող, բոլորը իմ գլխի վրա տեղ ունեն, ցուցամոլությունը, գոռոզությունը, չարախոսությունն ու քձիպությունը, ատում եմ և նման մարդկանցից խուսափում եմ, լինեն ազգական թե հարևան կամ բարեկամ, նման մարդիկ երբեք երջանիկ չի լինում, նրանք միշտ կիսատ են, ու թե մարդ իր կարգավիճակից կարող է կտրվել բարեակամներից, ապա նման մարդիկ վաղը կարող են բոլորին ուրանալ, նույնիսկ հարազատ ծնողներին։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր նորապսակներին և ցանկանում անսպառ երջանկություն։ Ժողովուրդ ջան, առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: