Թուրքիայում տներ են մնացել ջրի տակ․ ահա թե ինչպես են փրկվել մարդիկ․ տեսանյութ

Թուրքական մի քանի բնակավայրերում դարձյալ ստեղծվել է ջրհեղեղային վիճակ, ինչի պատճառով շատ քաղաքացիներ են տուժել։ Մինչ երկրի ղեկավարը փոքրիկ տոպրակներ է նետում ջրհեղեղումներից տուժած քաղաքացիներին, ջրհեղեղները շարունակվում են։

Կան բնակավայրեր, որտեղ ջրի շերտը բարձրացել է ընդհուպ միչև բարձրահարկ շենքերի վերին հարկեր։ Քաղաքացիները, ովքեր չեն կարողացել ու չեն կողմնորոշվել մինչ ջրի շերտի բարձրանալը լքել բնակավայրերը, ստիպված են եղել արտակարգ կերպով դա անել։

Նրանք պարաններ են կիրառել։ Պարանների օգնությամբ բարձրանալով շենքի վերին հարկի տները՝ քաղաքացիներից շատերը ծեղդվելուց այդպես են փրկվել։ Նրանք վերևի հարկերում այնքան են սպասել, մինչև ջրի շերտը սկսել է նվազել ու իջնել։

Դիմացի բարձրահարկերում գտնվող քաղաքացիները նկատել են համաքաղաքացիների փրկվելու արտասովոր մեթեդները, նկարահանել են այդ գործընթացը և տեղադրել համացանցում։ Թուրքական մամուլում տեղ գտած ջրհեղեղային ուշագրավ կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: