Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արման Աթասյանը գիտակցության է եկել․ ինչպե՞ս է զինվորի առողջական վիճակը

Երկու օր առաջ սահմանային շրջանի Կութի հատվածում նկատվել է կոնֆլիկտային իրավիճակ ադրբեջանցի զինծառայողների միջև։ Հայ զինվորականները նույնիսկ հասցրել են տեսանկարահանել այդ իրողությունը։

Որոշ ժամանակ անց ադրբեջանական զինվորների միջանձնային կոնֆլիկտը տեղափոխվել է հայկական կողմ կրակոցների տեսքով, ինչն էլ վերածվել է փոխհրաձգության։

Արդյունքում ադրբեջանական մամուլում հրապարակվեց տեղեկություն մեկ զոհի մասին, իսկ հայկական կողմը գրեց երեք վիրավորների մասին։

Հաջորդ օրվա առավոտյան արդեն պարզվեց, որ վիրավորներից երկուսը պայմանագրային զինծառայողներ են եղել, իսկ մեկը ժամկետային, ով էլ լուրջ վիրավորում է ստացել։

Բժիշկները ծանր վիճակում գտնվող Արման Աթասյանին մի քանի ժամ շարունակ վիրահատել են, ստիպված են եղել հեռացնել երիտասարդի երիկամներից մեկը։ Բարեբախտաբար, այսօր արդեն Արմանի գիտակցությունը վերականգնվել է։

Բժիշկները Արմանի հայրիկին տեղեկացրել են, որ նրա կյանքին այլևս որևէ վտանգ չի սպառնում, սակայն տղայի վիճակը շարունակում է ծանր մնալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: