«Արտիստուհի Ժենյա Ավետիսյանի հարազատներին, սունդուկյանցիներին, խնդրում եմ դերասանուհի Մարիանուշ Գրիգորյանին հանգիստ թողնել․․․»

Հովհաննես Պապիկյանն այսպես է գրում․ «Բարի օր, Ժենյա Ավետիսյանին ճշմարիտ սիրող ընկերներիս: Իսկ Արտիստուհի Ժենյա Ավետիսյանի հարազատներին, սունդուկյանցիներին, խնդրում եմ դերասանուհի Մարիանուշ Գրիգորյանին հանգիստ թողնել:

Ժենյայի հիվանդության մասին ե՛ս եմ գրել եւ լա՛վ եմ արել: Գրել եմ, ինչպես կարող էր գրել Ժենյայի արվեստի ցանկացած երկպագու: Ես չեմ ափսոսում իմ նախորդ գրածի համար, որը հեռացրեցի Մարիանուշի խնդրանքով, հեռացրի միայն նրա համար, որ վերը հիշյալներդ քիչ քրքրեք, քիչ անհանգստացնեք Մարիանուշ Գրիգորյանին:

Մարիանուշը Ժենյայի սրտացավ ընկերն է եւ հաստատ ձեզանից ավելի ազնիվ անհանգիստ է Արտիստուհու առողջության համար: Ժենյան բոլորիս սիրելին է, վկայությունը բուռն արձագանքն ու սրտացավությունը իմ գրած առաջին լուրին: Շնորհակալություն բոլոր արձագանքողներին:

Այնպես որ, Մարիանուշին ու ինձ «քննադատողներդ» մտածեք, թե ինչ արտասովոր է, երբ մարդկանց քննադատում են նրա համար, որ Ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանի առողջական խնդիրներով մտահոգ են: Աբսուրդ: Առողջություն Ժենյային»:

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: