Վերջերս ծնող դարձած հանրային հայտնի դեմքերից Մոնիկա Նազարյանը ևս որոշել է մկրտել իր առաջնեկին՝ փոքրիկ Վիկտորիային։
Մոնիկան լուսանկարներ է տեղադրել, որոնք կադրեր են դստրիկի՝ Վիկտորիայի մկրտության օրվանից։
Ինչպես երևում է Մոնիկայի տեղադրած կադրերից, մկրտության օրը Մոնիկան ամուսնու և բալիկի հետ ամբողջովյին սպիտակ գունային երանգի մեջ են։
Նրանք ոչ միայն իրենք են սպիտակ հագուստ հագել, այլ նաև սպիտակ գույնի վրա են կանգ առել մկրտության ատրիբուտների, դեկորացիաների և տորթի ընտրության ժամանակ։
Մոնիկա Նազարյանի դուստրը կադրերից երևում է, որ արդեն բավականին մեծացել է։
Կադրերում երևում է նաև, որ մկրտության արարողությունից հետո փոքրիկ խնջույք է կազմակերպվել։
Խնջույքի ժամանակ Մոնիկան ոչ միայն պարել է ամուսնու հետ, այլ նաև երգել։ Իր տեղադրած կադրերին կից Մոնիկան գրել է հետևյալը․
Վիկտորիայիս Սուրբ Մկրտության օրը՝ մաղթելով, որ Աստված պահապան լինի աշխարհի բոլոր մանուկներին։ Մոնիկային շնորհավորել են նրա հետևորդները։