«Հիմա հասկանո՞ւմ եք սեփական անմեղսունակ խլյակին ԱԺ ուղարկելու կործանրար մտայնության տնաքանդությունը․․․»

Հետընտրական փուլում Լևոն Շիրինյանը շարունակում է իր պետականանպաստ գործունեությունը՝ այդ գործունեության շրջանակներում լինելով տարբեր վայրերում ու հանդիպելով տարբեր անձանց, այդ թվում նաև վարչապետի հետ։  Վերջին զարգացումների մասին քաղաքագետը գրում է հետևյալը․

«Ժամանակին, տարիներ առաջ, երբ ես առաջադրեցի Քուռ-Արաքսյան Հանրապետության տեսլականը, անասնական բնազդով օժտված բնածին կոռուպցիոներներ, ամորձատված ու ամուլ ուղեղով «մտավորականներ», և անկասկած հրեշածին ռուսուլմաններ, չկարողանալով գտնել բանական որևէ հակափաստարկ, պարզապես բառաչում էին՝ այսօրվա նվաստ վիճակը նախապատրաստելով` հօգուտ այլացեղ գիշատիչների ու հայադավ շնագայլերի:

Հիմա տեսնո՞ւմ եք անկայուն սահմաններով ու անպաշտպան բնագծերով երկրի ռազմավարական խոցելիության ողբերգականությունը։ Հիմա հասկանո՞ւմ եք սեփական անմեղսունակ խլյակին ԱԺ ուղարկելու կործանրար մտայնության տնաքանդությունը։

Թե՞ շարունակելու եք ապրել արյունակցական /Տրայբալիզմ/ կապերով, ԽԾԲ դոլարա — դրամային հարաբերությունների սովորույթով, սեփական արատները մի մարդու մեջ որոնելու օտարածին պրակտիկայով։ Շարունակե՞մ,- իր ասելիքն այսպես է ավարտում հայտնի քաղաքագետը»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!