Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի աստղային հարսանիքը․ բացառիկ ուշագրավ կադրեր

Երգչուհի Մաշ Իսրայելյանը որոշել է կյանքը կապել դերասան Գարիկ Սաֆարյանի հետ։ Նրանք ավանդական հայկական հարսանիքի միջոցով են միավորվում։ Աստղային զույգի հարսանեկան արարողությունն այսօր է։

Զույգի հարսանեկան արարողությանը մասնակցում են մի շարք հանրահայտ դեմքեր թե՛ երգարվեստի, թե դերասանական արվեստի ասպարեզից։ Մաշի հարսնաքույրը դարձել է հայտնի ու սիրված երգչուհիներից Նարե Գևորգյանը։

Փեսայի՝ Գարիկի ազաբը համաձայնել է լինել դերասան ու երգիչ, շատերին սիրելի Կարեն Ասլանյանը, ով, ինչպես երևում է հարսանեկան կադրերից, բավականին ակտիվ դերակատարում ունի հասանեկան հանդեսի ժամանակ և բավականին ոգևորված է։

Հարսանիքի քավորը երգիչներից Գևորգ Մարտիրոսյանն է։ Նա նույնպես մեծ ոգևորությամբ է մասնակցում ընկերների հարսանեկան արարողությանը՝ ստանձնելով քավոր պարտականությունները։

Նկատելի է, որ հարսանեկան արարողության ժամանակ զույգը փորձել է հետևել ավանդական ընթացակարգին։ Մաշի և Գարիկի շքեղ և ավանդական հարսանեկան արարողությունից մի քանի ուշագրավ կադրեր կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: