Հերոս Տղերքի հետ՝ Հերոս Տղերքի մասին․ Արսեն Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել Արցախից

Արսեն Սաֆարյանը մեր այն երգիչներից է, որ մշտապես կանգնած է հերոս տղերքի, մեր զինվորների կողքին։ Նրա ներկայությունը հատկապես նկատելի և ակնառու է դառնում, երբ սրվում է սահմանային իրավիճակը։

Հայտնի փաստ է, որ Արսեն Սաֆարյանը արցախյան վերջին մարտերի ժամանակ ֆիզիկապես երկար ժամանակ եղել է մեր հերոս տղաների կողքին՝ աջակցելով և օգնելով նրանց այնքան, որքան կարողացել է։

Նրա կարտոֆիլ մաքրելու կադրը նույնիսկ տարածվեց համացանցում՝ քննարկումների արժանանալով։ Հետպատերազմական իրավիճակում ևս Արսեն Սաֆարյանը մեր հերոս տղաների կողքին է։

Եվ ոչ միայն Արսեն Սաֆարյանը։ Մի քանի օր շարունակ Հայաստանից երաժիշտների մի խումբ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ եղել է Արցախում։

Նրանք հանդիպել են մեր զինվորներին, շփվել նրանց հետ, ելույթներ ունեցել նրանց համար՝ կատարելով հայրենասիրական ու ոգեշունչ ստեղծագործություններ։ Արսեն Սաֆարյանի ելույթի մի հատվածը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: