Ծնողների անուշադրության հետևանքով պատուհանից ընկած փոքրիկը հրաշքով ողջ է մնացել խանութից վերադարձող տարեց կնոջ շնորհիվ․ տեսանյութ

Այսօր երջանիկ ելքով դեպք է գրանցվել Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում։ Թոշակառու կինը նկատել է պատուհանից ընկնող փոքրիկ բալիկի և կարողացել է փրկել նրան։ Դրանից հետո պարզվել է, թե բալիկն ինչ հանգամանքների բերումով է հայտնվել պատուհանագոգին։

Պարզվում է՝ երեխայի ընտանիքը բազմանդամ է։ Նրա ծնողները չորս բալիկներ ունեն։ Կեսօրին ընտանիքի հայրը զբաղված է եղել գործերով՝ կարծելով, թե երեխաների մայրը երեխաների մոտ է։ Մի ընթացք երեխաների մայրը սկսել է փնտրել երկվորյակ երեխաներից մեկի կաթի շիշը։

Այդ ընթացքում երկվորյակ բալիկներից մյուսը բարձրացել է շոգերի պատճառով բաց թողնված պատուհանի գոգին, հետո ցատկել պատուհանից։ Բարեբախտաբար հենց այդ պահին պատուհանի տակով անցնելիս է եղել մի տարեց կին։

Կինը, տեսնելով փոքրիկին առանց որևէ մեծի, անմիջապես նետել է իր ձեռքի պայուսակները, վազելով մոտեցել պատուհանին ու ձեռքերը վեր պարզել։

Հենց այդ պահին փոքրիկն ընկել է կնոջ գիրկը՝ մնալով անվնաս։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: