«Դիլիջանում զովանանք, որ վաղը Երևանում դիմանանք»․ Գագիկ Սուրենյանի ակնարկն ու օգտատերերի արձագանքը

Գագիկ Սուրենյանի կերպարը շատերը սովորել են իրեն բնորոշ հումորով ընդունել։ Նա էլ իր հերթին պարբերաբար հանդես է գալիս հումորային հրապարակումներով՝ այդպիսով մեկնաբանությունների նույնքան հումորային տարափի տեղիք տալով։

Նա իր հերթական լուսանկարներից մեկն է տեղադրել՝ ինքնատիպ ու կատակային մեկնաբանությամբ։ Լուսանկարն էրվել է Դիլիջանի գեղատեսիլ սարերի ֆոնին։

Տեղադրված լուսանկարին կից Գագիկ Սուրենյանը գրել է․ «Դիլիջանում զովանանք, որ վաղը Երևանում դիմանանք»։ Այս մեկնաբանություն արժանացել է շատերի արձագանքին։ Շատերը նրան ռեփեր են անվանել մեկնաբանությոններում։

Օգտատերերից Հակոբ Հակոբյանը գրել է․ «Գագ ջան, իսկ էտ անապատներից էկացող ցիկլոնը վինտիլ չունի փագենք», իսկ մեկ ուրիշ օգտատեր գրել է այսպես․ «Դե դուք տեղ ունեք գնալու, մենք ուր փախնենք շոգից, մենք ինչի տեր ենք»։

Հավելենք, որ Գ․ Սուրենյանը, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, ասել է, որ ամառային տապը կրկին երեք օրով վերադառնալու է առաջիկայում։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: