Ինչպիսի՞ն է դերասան Էմիլ Գալստյանի արտիստական ընտանիքը․ ուշագրավ մանրամասներ և լուսանկարներ

Հայտնի դերասան Էմիլ Գալստյանը շատ բծախնդիր արտիստներից է, ով իր աշխատանքային գործունեության ժամանակ հաշվի է առնում ամեն մի հանգամանք։ Էմիլին շատերը գիտեն որպես Բանակում-ի Համբարձում, չնայած, որ դերասանն ունի հաջողված այլ դերեր ևս։

Էմիլն ունի շատ հետաքրքիր ու գեղեցիկ ընտանիք։ Էմիլի ընտանիքն արտիստական է։ Կողակցի ընտրության հարցում Էմիլը կանգ է առել հարազատ ոլորտի՝ թատերական ասպարեզի վրա՝ ամուսնանալով դերասանուհի Նելլի Խաչատրյանի հետ։

Նելլին ու Էմիլն ունեն բալիկ, որն արդեն երեք տարեկան է։ Բալիկի անունը Մարկ է։ Բացի տիկնոջից, Էմիլի ընտանիքում ևս մեկ դերասան կա։ Էմիլի մայրիկը ևս դերասանուհի է։

Թերևս քչերը գիտեն, որ արտիստուհի Լիլիթ Միհրանյանը Էմիլի մայրիկն է։ Նրանք երկուսն էլ այդ մասին քիչ են խոսում, քանի որ ցանկանում են, որ իրենց ոլորտային հաջողությունները չկապվեն անձնական կապերի հետ։

Նշենք, որ Լիլիթ Միհրանյանը շատ է օգնում որդու ընտանիքին։ Մեծ է նրա օգնությունը հատկապես փոքրիկ Մարկին խնամելու հարցում, իսկ թոռնիկի անվան ընտրության հարցը վստահվել է հենց Լիլիթին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: