«Վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը լինելով ԱԺ Նախագահ, նա կկարողանա հայաuպան դաշինքին թույլ չտալ, որ ԱԺ-ում փորձեն «լԸպԸտալ»․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Սիրելի Հայրենակիցներ, ընդունեք իմ ցավակցությունը, ամենայն անկեղծությամբ խորապես ցավակցում եմ Հայ Ազգի գերակշիռ մեծամասնությանը այն բանի համար, որ Հայաստանում գտնվեցին 200-հազարից ավելի ՀՀ անձնագիր ունեցող Չմարդիկ, որոնք Հայաստանի ճակատագրի վրա թքած ունենալով՝ իրենց ձայնի քվեն տվեցին հայաuպան դաշինքին, որն էլ ստացավ հնարավորություն ԱԺ-ի 8-րդ գումարմանը 29-պատգամավոր մտցնել ԱԺ-ը։

Սիրելի հայրենակիցներ, իսկապես ցավալի է, որ առաջիկայում ստիպված ենք լինելու ԱԺ-ում տեսնել այնպիսի դեմքեր, որոնց պետք է տեսնեինք Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկում, բայց ես հույսս չեմ կորցնում, որ ՀՀ-ում իվերջո կձևավորվի օրենքի դիկտատուրա, ՀՀ-ն կունենա ազնիվ և հեղափոխական սկզբունքներով Գլխավոր Դատախազ, որով էլ տվյալ հայաuպան դաշինքի ստոր անցյալ ունեցող պատգամավորները կզրկվեն մանդատներից և իրենց պատիժը կկրեն հանրության աչքից հեռու, ճաղավանդակների ներսում։

Միաժամանակ բավականին ողջունելի էր Արդարադատության «նորանշանակ Նախարար» Կարեն Անդրեասյանի նշանակումը, չգիտեմ ով է միջնորդել, որ Վարչապետը նման որոշում է կայացրել, բայց բավականին ոգեշնչող է։ Ինչևե, սիրելի հայրենակիցներ, բոլորիդ մաղթում եմ, որ զինվեք համբերությամբ, լավատեսությամբ և զսպվածությամբ, դուք բոլորդ կատարել եք ձեր քայլը, Հունիսի 20-ին ընտրելով «ՔՊ-ին» և Նիկոլ Փաշինյանին ընտրելով ՀՀ Վարչապետ, տվել եք պողպատե մանդատ, այժմ «գնդակը ՔՊ-ի դաշտում է և նրանք ունեն բոլոր գործողությունների լեգիտիմ իրավունք, մեզ մնում է համբերատար հետևենք և պահանջատեր լինենք։

Միաժամանակ վստահ եմ, որ Ալեն Սիմոնյանը լինելով ԱԺ Նախագահ, նա կկարողանա հայաuպան դաշինքին թույլ չտալ, որ ԱԺ-ում փորձեն «լԸպԸտալ», Պարոն Սիմոնյանը օժտված է նման ունակությամբ և համառությամբ, ողջունում եմ նաև պարոն Սիմոնյանին որպես ԱԺ-ը նախագահ, միաժամանակ ուրախ եմ Հակոբ Արշակյանին տեսնելով ԱԺ-ը Փոխնախագահի պաշտոնում։

Հ.Գ. Եթե Նախկինում ընդդիմադիրները ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն էին, որոնցից ԼՀԿ-ին գերադասում էի երբեմն չքննադատել, քանզի նրանք երբեք իշխանություն չեն ունեցել, բայց ԲՀԿ-ն ին «օր ու արև» չէի տալիս, քանզի ԲՀԿ-ն երկար տարիներ ՀՀԿ-ի կոալիցյոն մասնիկն էր, ապա այսօր ոչ պատվով ԱԺ-ը մուտք գործած 7-պատգամավորները և հայաuՊան դաշինքը, 20 տարի այս երկիրը բռնшբարելով այսօր որպես ընդդիմադիրներ, ոչ մի րոպե հանգիստ չեն ունենա։

Եթե փորձեն գլուխները պլենտուզից վերև բարձրացնեն, իսկ այս ամենի հետ մեկտեղ, բավականին հետևողական եմ լինելու«ՔՊ-ի» բոլոր պաշտոնյաների գործելաոճին, ընդհուպ Նիկոլ Փաշինյանինն և Աստված Մի արասցե, եթե նրանք մեծամտեն և պողպատե մանդատը դարձնեն ծիծաղի առարկա, ապա ոչ ոք չփորձի ինձ ասել, որ թշնամու ջրաղացին ջուր եմ լցում։ Առողջ եղեք, ՀԴՄ-ները չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: