ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո․ ուշագրավ մանրամասներ

Արթուր Բադալյանը Հաղարծինից է։ Նա տարիներ առաջ՝ 2009 թվականին իր ընկերների հետ Նավուր է գնացել սունկ հավաքելու նպատակով, սակայն տեղանքում մոլորվելով՝ գերի է ընկել։ Գրեթե մեկ տարի ադրբեջանական կողմը համառորեն հերքել է, թե նման մարդ կա իրենց մոտ։

2010 թվականի աշնանն ի վերջո խոստովանել են, որ Արթուր Բադալյանն իրենց մոտ է, ինչից հետո հայկական կողմը հետևողականորեն աշխատանքներ է տարել նրան վերադարձնելու համար։ 2011 թվականին Կարմիր Խաչի միջնորդությամբ հնարավոր է եղել Արթուրին վերադարձնել։

Նրա վերադարձից հետո Վանաձորում գործող «Ռազմավարական դատավարությունների կենտրոն»-ը Տաթևիկ Մատինյանի գլխավորությամբ դատական հայց է ներկայացրել ՄԻԵԴ։ Գործը շուրջ տասը տարի մնացել է դատական քննությունների շրջանակներում։

Այսօր հայտնի է դարձել, որ ՄԻԵԴ-ն ի վերջո Արթուրի համար դրական որոշում է կայացրել՝ ադրբեջանական կողմին պարտավորեցնելով վճարել երեսուն հազար եվրո, քանի որ հայկական կողմը կարողացել է ապացուցել, որ Արթուրի նկատմամբ կտտանքներ են կիրառվել՝ կոպտորեն խախտելով նրա իրավունքները։

Հավելենք նաև, որ Տաթևիկ Մատինյանն Էդմոն Մարուքյանի տիկինն է։ Էդմոն Մարուքյանը խոստանում է, որ նման գործընթացները շարունակական են լինելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: