Երեկ Հայկն ու Օլյան կատարել են իրենց կյանքի կարևորագույն քայլը․ ընտանիք են կազմել։ Նրանց հարսանեկան արարողության որոշ կադրեր հասանելի են դարձել նաև հանրությանը։
Ըստ հասանելի կադրերի՝ հարսանեկան արարողությունն ընթացել է ավանդական հայկական ձևով՝ հավատարիմ ընդունված սովորույթների։ Օլյան շքեղ հարսիկ է եղել․ նա փայլուն տեսք է ունեցել հասանիքի ժամանակ։
Օլյան հարսանեկան արարողության երկրորդ հատվածում զգեստափոխվել է։ Նրա երկրորդ զգեստը ևս սպիտակ է եղել, սակայն ավելի կարճ ու թեթև։
Հայկը բավականին բարձր տրամադրություն է ունեցել հարսանիքի ժամանակ։ Նրա հարսանիքի քավորը ըստ շրջանառվող լուրերի Նիկոլ Փաշինյանն է, ում քաղաքական թիմի ակտիվ դերակատարներից մեկն էլ Հայկն է։
Հարսանեկան արարողությանը բավականին հյուրեր են եղել, երգիչներից ներկա է եղել ռաբիզ երաժշտության հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Թաթուլը։
Ստորև ներկայացված կարճատև տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են Հայկն ու Օլյան բարձր տրամադրությամբ ու միմյանց հետ ներդաշնակ պարում Թաթուլի երգի հնչյունների ներքո։ Տեսանյութը՝ կից։