«Երբ Ռոբերտ Քոչարյանը միամիտ հանկարծ խոստումը կատարեր ու իսկապես գար իշխանության, էլի իր յուրային հեռուստաընկերությունների՞ն էլ ասուլիս, հարցազրույց տալու…»

Լրագրող Վահե Մակարյանը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ հուլիսի 21-ին, հարցազրույց է տվել «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին։

Լավ ա արել, իր իրավունքն է, հարցազրույցը վերցրած իմ գործընկերների պահով էլ որևէ խնդիր չունեմ, բոլորին շատ հարգում եմ։ Բայց մի փոքրիկ ճշտում․ երբ Ռոբերտ Քոչարյանը միամիտ հանկարծ խոստումը կատարեր ու իսկապես գար իշխանության, էլի իր յուրային հեռուստաընկերությունների՞ն էլ ասուլիս, հարցազրույց տալու, թե՞ ցանկը կընդլայներ։

Լավ, իշխանությունը էդ ղալլաթն անում է՝ հասկացանք, դուք ինչո՞ւ չեք փոխում ձեր մոտեցումն ու գործելաոճը մամուլի հանդեպ։ Իրենք բաժանում են դաշտը սև ու սպիտակի, դուք ինչո՞ւ չեք կոտրում էդ անջրպետը։ Լավ, մենք՝ ջհանդամ, «Հրապարակին» երբեք որևէ քաղաքական ուժ յուրային չի համարել ու չի սիրել, ինչի համար շատ շնորհակալ ենք ձեզ, բա մյուս լրատվամիջոցնե՞րը։

Կանչեիք Ազատությանը, Հ1-ին, ՀԺ-ին, մյուս իշխանական, չիշխանական, կիաիշխանական կամ «ամենաանկախ» համարվող, ձեզ մշտապես և ամենաշատ քննադատող կամ մեղադրող ԶԼՄ-ներից մի երկուսին, ու լսեիք նաև նրանց հարցերը, տայիք նաև նրանց հարցերին պատասխաններ, որ չստացվեր՝ յուրայիններով եկել ձեզ համար ցանկալի հարցազրույց եք անում։

Համ էլ մի քիչ դրայվ կմտներ հարցազրույցի մեջ։ Սխա՞լ եմ ասում, Ազատիչ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: