Կոլյա Մկրտչյանը գրում է․ «Ջեբրայիլ Ջրական Մեխակավան, Մի Զորամասի Պատմություն։ Ամառային զորակոչի ֆոնին ուզում եմ պատմել մի զորամասից, որը տասնամյակներ շարունակ իր անկոտրում ոգով հսկել է Արցախի Հարավ Արևմտյան սահմանը, Հայրենիքը պաշտպանելով հակառակորդի գործողություններից, սակայն ցավոք սրտի ընկավ Արցախյան Երկրորդ պատերազմում։
Շատերի համար անունն անգամ վախ էր առաջացնում, երբ Հայաստանաբնակներից իմանում էին որ նորակոչիկը ծառայության է անցել Ջեբրայիլում վախենում էին, հասկանալով հնարավոր վտանգները։ Մեր զորամասը չէր փայլում իր կարգապահությամբ, վարքով բայց բավական էր գեթ մեկ զորավարժություն որի ընթացքում ցույց էինք տալիս մեր գիտելիքները։
Ջաբրայիլի զորամասերից ներս լրիվ այլ կյանք էր, Կյանքիս ամենահետաքրքիր պահերը երևի հենց այնտեղ էլ ապրել եմ։ Մարդկային հարաբերություններից զատ ձևավորում էր սեր դեպի այդ ամայի հողակտորը, որտեղ պատերազմ տեսած հողը այլևս ուժ չուներ բուսականություն աճեցնելու։ Անապատ էր, և այդ անապատի կենտրոնում մեր զորամասն էր, մեր գումարտակը՝ 3րդ ը։
Մեզ հաճախ էին ասում որ Արցախում ամենաանկարգապահ գումարտակը դա մեր գումարտակն է, սակայն մեր համար ամենալավն էր մերը։ Մեր գումարտակը տեղակայված էր մեկ հարկի վրա որը շատ հազվադեպ է պատահում։ Մեր մասին խոսում էին բանակով, բայց մի մեջբերում եմ ուզում անել Արցախի Հերոս Գնդապետ Շաքարյանի հետ ունեցած իմ զրույցից 122 դիրքում։
-Բարև ձեզ պարոն գնդապետ։
-Նայի ոնց է երում որ 3րդ ի չեպեյշնիկներից է, աչքերը փայլում է։
-Հա 3րդ բատալյոնից ենք պարոն Գնդապետ։
-Ճիշտ է, ամենաանկարգապահ գումարտակը բանակում դուք եք, բայց մենք հանգիստ ենք լինում երբ գիտենք դուք պոստերում եք։ Դուք գրուբի ծառայությունը լավ եք տանում։
Պատերազմի ընթացքում էլ 3րրդ գումարտակն ու Ջեբրայիլը աչքի են ընկել իրենց աննահանջ ոգով, կռվել են բայց չեն նահանջել։ Շրջափակման մեջ են ընկել բայց չեն կոտրվել։ Աստված հոգիներդ լուսավորի իմ հերոս ախպերներ։ ՀԳ եթե պատմեմ երևի թե ամիսներ տևի»։