Նաիրի Հոխիկյանը բացառիկ մանրամասներ է պատմում, թե ինչպես է ժամանակին օգնել Ալ․ Լապշինին ու նրա ընտանիքին․ ապշել կարելի է

Նաիրի Հոխիկյանը կեսգիշերին մոտ ուղիղ եթերով որոշ մանրամասներ է պատմել իր ու Լապշինի փոխհարաբերությունների և այլ մանրամասների մասին։

Հայտնի լրագրողը պատմում է, թե ինչպես է նա մի ժամանակ ակտիվորեն աջակցել Լապշինին, օգնել նրան կարևոր խնդիրների ժամանակ։ Նաիրի Հոխիկյանը փակագծերը բացում է՝ դա պատճառաբանելով Լապշինի սրիկա լինելու հանգամանքով։

Հոխիկյանը պնդում է, որ Լապշինը շարքային սրիկա է։ Նա դա բացահայտել է վերջերս, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ Հոխիկյանը պատմի որոշ նուրբ մանրամասներ։

Հոխիկյանը պատմում է, թե նա ինչպես է ժամանակին ապահովել Լապշինի ընտանիքի անվտանգությունը, երբ Լապշինն Ադրբեջանում է եղել։ Իսկ երբ բանտարկված բլոգերն ազատվել է, նա ու կինն առաջինն իրեն են զանգել ու շնորհակալություն հայտնել աջակցության համար։

Լրագրողն իր վիրավորանքն է հայտնում իր գործընկերների վերաբերմունքի առիթով՝ ներկայացնելով մինչ այս շատերին անհայտ փաստերն իր մասին։ Ն․ Հոխիկյանի կեսգիշերային եթերի ամբողջական տարբերակը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: