Հայտնի դերասան Տիգրան Մնացականյանը արդեն մի քանի տարի է, ինչ հանրային ուշադրությունը գրավել է ոչ միայն իր դերակատարումներով, այլ նաև անձնական կյանքի որոշ հանգամանքներով։
Թերևս շատերը գիտեն, որ Տիգրանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Դերասանը ուներ ընտանիք և երկու զավակ։
Սակայն 2017 թվականին նա հայտարարեց, որ պատրաստվում է ընտանիքից հեռանալ ու նոր ընտանիք կազմել դերասանուհի Մարիամ Հովհաննիսյանի հետ։
Դրանից որոշ ժամանակ անց Մարիամը Տիգրանին բալիկ պարգևեց, իսկ բալիկի մեծանալուն զուգընթաց ցույց էր տալիս, թե ինչպես է Տիգրանն իրեն օգնում բալիկի մասին հոգ տանելու բոլոր հարցերում։
Տիգրանը նույնիսկ օգնում էր լողացնել բալիկին։ Մարիամի ու Տիգրանի տարիքային տարբերությունը քսանմեկ տարի է։
Ահա օրեր առաջ Մարիամը տեղադրել է Տիգրանի ավագ որդու զինծառայության հրավերի թերթիկը՝ գրելով, որ Տիգրանի տղան՝ Ռոբերտը, արդեն մեծ է։
Տիգրանն էլ իր հերթին ինստագրամյան հարթակում կադրեր է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը բանակ ճանապարհում իր տղային՝ նրան բարի ծառայություն մաղթելով։