«Լավ իսկականից, Ձեր խնդալը չի՞ գալիս Ձեր վրա, խնդրում եմ ձեռքներդ դրեք խղճներիդ ասեք էլի»

Սոս Ջանիբեկյանը սահմանային վերջին սրացումների հետ վերստին ակտիվացել է սոցհարթակում՝ նորից քաղաքական բնույթի գրառումներ անելով։ Նրա քննադատության թիրախում այս անգամ ռուսական կողմն է։ Սոս Ջանիբեկյանը գրում է․

«Ախր շատ խնդալու ա, որ ռուսաստանի կողմը բռնած մարդիկ, մատնացույց են անում էն, ինչը ռուսաստանն ա բերում մեր գլխին, շատ, երդվում եմ շատ խնդալույա չեք պատկերացնի շաաաատ էէէէէ, շատ շատ, բայց մեկա չգիտես խնդաս թե՞ լացես»։

Այս հրապարակումից քիչ անց դերասանը ևս մի հրապարակում է անում նույն թեմայի շրջանակներում։ Նա գրում է․ «էս ավելի խնդալու ա, որ Արցախի ողբերգական հանգցալուծումը քաղաքականացնում և մեղավորներ են փնտրում Պուծինականները, մոռանալով, որ Պուծինը բազմիցս ասել է, որ Արցախը ադրբեջանինն է։

Գարբաչովից մինչև այսօր նրանք են Հայկական հողերը ըստ իրենց քարտեզների Ռուս Թուրքական ընկերության մեջ, մեջ — մեջ անում։ Լավ իսկականից, Ձեր խնդալը չի՞ գալիս Ձեր վրա, խնդրում եմ ձեռքներդ դրեք խղճներիդ ասեք էլի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!