«Եթե հնարավոր է, տվեք ինձ, ես կպահեմ․․․» զոհված զինվորի մայրը ցանկանում է որդեգրել Երևանում գտնված նորածին բալիկին

Այսօր Արմեն Մուրադյանն իր սոցհարթակում գրել է, որ Երևանում օրեր առաջ գտնված նորածին բալիկը լիովին ապաքինվել ու կազդուրվել է, ուստի պատրաստ է հիվանդանոցից դուրս գրվելու։ Նման դեպքերում երեխայի պատասխանատուն քաղաքապետարանի հոգաբարձուների խորհուրդն է։

Ինչպես Գյումրիի բալիկի, այնպես էլ Երևանի բալիկի խնամակալությունը ստանձնելու համար տարբեր ընտանիքներ են դիմել։ Նման դեպքերում պատասխանատու մարմիններն իրականացնում են հետազոտական ուսումնասիրություններ և բալիկի խնամքը հանձնում են ամենից ապահով ընտանիքին՝ մինչև կհայտնվել բալիկի կենսաբանական ծնողները։

Լրատվական դաշտում տեղ գտած համապատասխան նյութի տակ տեղ գտած մեկնաբանությամբ Երևանում գտնված բալիկի խնամակալությունը ստանձնելու ցանկություն է հայտնել զոհված զինծառայողներից մեկի մայրը՝ Մանուշ Սահակյանը։ Նա գրել է․

«Ես գրել էի 5-րդ ալիքի կայքում՝ եթե հնարավոր է, տվեք ինձ, ես կպահեմ ու կմեծացնեմ, իմ որդու փոխարեն պատրաստ եմ գնալ այս քայլին։ Եթե իմ տղեն իր կյանքը տվեց այս աղջնակի մոր համար, որ լույս աշխարհ գա, ցանկությունս մեծ է, ինքս որդեգրեմ։ Չնայած կասկածում եմ, որ դժվար թե ինձ հասանելի դառնա»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: